Silk Road Group-ը համաներդրումային հիմնադրամի հետ մեկտեղ Բաթումիում սկսում է լայնածավալ նախագծի իրականացումը
«Սիլք Ռոուդ Խումբ»-ը համաներդրումային հիմնադրամի հետ միասին Բաթումիում կառուցելու է «Սիլկ Թաուեր»,- լրատվությունն այս մասին տարածել է համաներդրումային հիմնադրամը:
«Մեր խումբը արդեն տասը տարուց ավելի է Վրաստանում իրականացնում է ներդրումներ և այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 600 մլն. դոլարի ներդրում Վրաստանի էկոնոմիկայի տարբեր ոլորտներում: Մեր ներդրումային գործունեությունը հիմնականում տարածվում է Աջարիայի տարածաշրջանի վրա, որտեղ ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 90 մլն. դոլար»,- ասված է համաներդրումային հիմնադրամի հայտարարության մեջ:
Ինչպես նշել են հիմնադրամում, գործունեությունը չի դադարեցվել նաև 2008 թվականի Վրաստան-Ռուսաստան պատերազմի ժամանակ, և 2009 թվականին Թբիլիսիում և Բաթումիում բացվել են «Ռեդիսոն» հյուրանոցային համալիրները, ինչպես նաև 2012 թվականին Վրաստանում էր գտնվում Դոնալդ Թրամփը՝ «Թրամփ Թաուեր» նախագծի շնորհանդեսը իրականացնելու նպատակով:
«Ցավոք Թրամփի նախագահ ընտրվելուց հետո իրականությունը փոխվել է և «Թրամփ Թաուեր» նախագիծը դադարեցվել է, սակայն մենք շարունակում ենք աշխատանքը և փորձում ենք Բաթումիում կառուցել այնպիսի համալիր, որը քաղաքին կտա նոր կյանք»,- ասել է հիմնադրամի տնօրեն Գիորգի Ռամիշվիլին:
Ինչպես նշել է Ռամիշվիլին, այս փուլում «Սիլք Ռոուդ Խմբի» պատվերով միջազգային «Սերվոտել» ընկերությունը ավարտել է շուկայի ուսումնասիրումը և ընթանում է տեխնիկա-տնտեսական նախագծի մշակումը:
Այս պահին «Սիլք Ռոուդ Խումբը» բանակցություններ է վարում տեղական և միջազգային բանկերի հետ: 2018 թվականին ծրագրվում է ավարտել տարածքի պլանավորման աշխատանքները, իսկ շինարարությունը սկսվելու է 2019 թվականին:
Հեղինակ -
Edgar Barsegyan