Կախա Կալաձեն հանդիպել է դեվելոպերական ընկերությունների ներկայացուցիչների հետ
Կախա Կալաձեն հանդիպել է դեվելոպերական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն էկոնոմիկայի նախարար Գիորգի Գախարիայի հետ միասին հանդիպել է շինարարական և դեվելոպերական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Կալաձեն կոչ է արել դեվելոպերներին ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքի զարգացման գործում և ակտիվ համագործակցել մայրաքաղաքի իշխանությունների հետ:

«Մեր համար շատ կարևոր է համագործակցությունը ձեր հետ, քանզի դուք այն մարդիկ եք, ովքեր ջանք չխնայելով հոգում եք մայրաքաղաքի զարգացման համար: Ողջունում են շինարարությունները և զարգացումը, սակայն այդ ամենը պետք է արվի ճիշտ, որակյալ և որն կարևոր է առանց քաղաքի արտաքին տեսքը վնասելով: Բոլորս սիրում ենք մեր քաղաքը, ունենք ընտանիքներ, երեխաներ և պետք է անենք հնարավորինս առողջ ապրելակերպ հաստատելու համար» ,- ասել է Կալաձեն:

Ինչպես նշել է նորընտիր քաղաքապետը, այն բանի համար, որ քաղաքը զարգանա պետք է գործել համատեղ: