CNN. Պենտագոնը Սպիտակ տանը «կանաչ լույս» է տվել «Տոմահավկ» հրթիռներ Ուկրաինա տեղափոխելու համար, վերջնական որոշումը Դոնալդ Թրամփինն է
Պենտագոնը «թոմահավք» հրթիռները Ուկրաինային փոխանցելու հարցում «կանաչ լույս» է տվել Սպիտակ տանը, իսկ այժմ վերջնական որոշումը պետք է ընդունի Դոնալդ Թրամփը, – գրում է CNN-ը։
Ինչպես հաղորդում է ամերիկյան լրատվամիջոցը՝ հղում անելով ամերիկացի և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին, պաշտպանության դեպարտամենտը գնահատել է պաշարները և եզրակացրել, որ հրթիռների տրամադրումը բացասաբար չի անդրադառնա դրանց վրա։
CNN-ը նշում է նաև, որ կարևոր հարց է, թե ինչպես կկարողանա Ուկրաինան արձակել այդ հրթիռները, քանի որ դրանք հիմնականում արձակվում են նավերից կամ սուզանավերից, «մինչդեռ Ուկրաինայի ռազմածովային ուժերը թուլացած են, և անհրաժեշտ կլինի դրանց արձակումն իրականացնել ցամաքից, ինչպես նաև այս արձակման համակարգերը փոխանցել Ուկրաինային»։
Նշենք, որ այս ամսվա ընթացքում, երբ Ուկրաինայի նախագահը գտնվում էր Սպիտակ տանը, Դոնալդ Թրամփը հրաժարվել է հրթիռներ փոխանցել Վոլոդիմիր Զելենսկիին՝ հայտարարելով, թե «չեն ցանկանում տալ այն, ինչ իրենց երկրին անհրաժեշտ է պաշտպանության համար»։