Սիցիլիայում տեղի է ունեցել 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Աղետի էպիկենտրոնը գրանցվել է Եվրոպայի ամենաակտիվ Էտնա հրաբխի մոտակայքում:
Տեղի մամուլի տեղեկությաամբ, ստորգետնյա ցնցումնբերի ժամանակ տուժել է երկու մարդ: Վնասվել է մի քանի շենք:
Ինչպես արդեն հայտնի է, օրեր առաջ ակտիվացել է Էտնա հրաբուխը, որի պատճառով տեղի իշխանությունը կայացրել է Կատանիայի օդանավակայանը ժամանակավորապես փակելու որոշում: Անվտանգության նպատակով, տարհանել են լեռան մոտակայքում բնակվող մարդկանց: