Սի Ցզինպինը ժամանել է Մոսկվա
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ժամանել է Մոսկվա։
Սի Ցզինպինը Ռուսաստանում է չորսօրյա այցով։
Ինչպես հայտնի է, Չինաստանի նախագահը կմասնակցի մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին։ Նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Անցյալ ամիս Պուտինը իր չինացի գործընկերոջը անվանեց գլխավոր հյուր։
Հիշեցնենք, որ շքերթին Սի Ցզինպինի հետ միասին կմասնակցի նաև Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Հյուրերի ցանկում են նաև Ինդոնեզիայի, Բուրկինա Ֆասոյի, Եգիպտոսի, Զիմբաբվեի, Կոնգոյի, Մյանմայի, Կուբայի, Եթովպիայի և Հասարակածային Գվինեայի առաջնորդները։