«Շվիդկացա» համույթը Անգելա Մերկելի համար կատարել է գերմանական երգ (վիդեո)
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի անունից Մթածմինդայում անցկացված պաշտոնական ընթրիքին «Շվիդկացա» համույթը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար կատարել է գերմանական երգ:
Տեսագրությունը տարածվել է «Շվիդկացա» համույթի ֆեյսբուքյան էջում:
Ծովային թեմայով ստեղծված գերմանական հին երգը, Wir lieben die Stürme (Մենք սիրում ենք փոթորիկ) անվանմամբ, Անգելա Մերկելի ամենասիրելի ստեղծագործությունն է: Այս մասին գրում էր նաև գերմանական մամուլը: Տարիներ առաջ Բեռլինում, դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը, Գերմանիայի կանցլերը նշված երգը կատարել է նրանց հետ միասին: