Շվեյցարիայում տղամարդը սպանել է գերի վերցրած երկու կանանց, իսկ այնուհետև՝ ինքնասպան եղել

Շվեյցարիայում տղամարդը սպանել է գերի վերցրած երկու կանանց, իսկ այնուհետև ինքնասպան եղել: Միջադեպը տեղի է ունեցել Ցյուրիխ քաղաքում:

Տեղի ոստիկանության տեղեկությամբ, 60-ամյա տղամարդը 34 և 38-ամյա կանանց գերի էր վերցրել մայիսի 30-ի առավոտյան և դեպքի վայր հասած ոստիկաններին հայտնել, որ եթե չլքեն տարածքը, կսպանի գերիներին:

Երեք ժամ անց տղամարդը ասաց, որ հանձնվում էր, սակայն մի քանի րոպեից շենքում լսվեց մի քանի կրակոցի ձայն:

Ոստիկանության ներխուժումից հետո իրավապահները սենյակում հայտնաբերեցին երեք ծանր վիրավոր մարդ, որոնց տեղում զոհվեցին: Հանցանքի մոտիվը դեռևս հայտնի չէ: