Շվեդիայի Գոտեբորգ քաղաքում տրոլեյբուսը բախվել է արագ սննդի կրպակին, տուժել է յոթ մարդ
Շվեդիայի Գոտեբորգ քաղաքում տրամվայը բախվել է արագ սննդի կրպակին։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է յոթ մարդ։
«Տրամվայը մեծ արագությամբ շրջվեց ձախ, դուրս եկավ ռելսերից, անցավ ասֆալտապատ հատվածը և բախվեց պիցցերիային», – հայտնել են ոստիկանությունից։
Դեպքի պատճառով խափանվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը։
Դեպքի վայրում աշխատել են շտապօգնության և ոստիկանության ծառայությունները։
Քննություն է սկսվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտման և ծանր մարմնական վնասվածք հասցնելու հոդվածներով։