Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելի դեսպանին Ղազայի հարցի պատճառով

21:40, 26.05.2025

Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ստոկհոլմում Իսրայելի դեսպանին։ Պատճառը Ղազայի բնակչությանը մարդասիրական օգնության բացակայությունն է։

Համապատասխան հայտարարությունն արել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։

Նա ասաց, որ Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Իսրայելի նկատմամբ, որպեսզի Իսրայելի կառավարությունը թույլ տա մարդասիրական օգնության մուտքը Գազա։

«Մենք այս հարցի վերաբերյալ ունենք չափազանց հստակ դիրքորոշում՝ թե՛ անհատապես, թե՛ շատ այլ եվրոպական երկրների հետ համատեղ։ Ճնշումն աճում է», – հայտարարեց Շվեդիայի վարչապետը։

Նմանատիպ