Շվեդիայի ԱԳ նախարար. Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ռուս զինվորականների ներկայությունը միջազգային իրավունքի խախտում է
Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ռուս զինվորականների ներկայությունը միջազգային իրավունքի խախտում է,- այս մասին Շվեդիայի արտաքին գործերի նախարարը գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում, 2008 թվականի օգոստոսի պատերազմի առնչությամբ:
«Այսօր նշվում է Ռուսաստանի կողմից Վրաստան ներխուժելու 11 տարին: Շվեդիան Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կայուն աջակիցն է: Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ռուս զինվորականների ներկայությունը միջազգային իրավունքի խախտում է: Կոչ եմ անում Ռուսաստանին, կատարել 2008 թվականի 6 կետից բաղկացած պայմանագիրը»,- գրում է Մարգոտ Վալստրոմը: