Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարություն – Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանից արտահանված մանդարինի ծավալն աճել է 21,4 հազար տոննայով
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարություն – Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանից արտահանված մանդարինի ծավալն աճել է 21,4 հազար տոննայով

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանից արտահանված մանդարինի ծավալն աճել է 21,4 հազար տոննայով։

«2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 16-ը Վրաստանից արտահանվել է 36,2 հազար տոննա մանդարին, որի արժեքը կազմել է 23,4 միլիոն ԱՄՆ դոլար։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանված մանդարինի ծավալն աճել է 21,4 հազար տոննայով (144%), իսկ արժեքը՝ 15,1 մլն ԱՄՆ դոլարով (183%)։ Արտահանման երկրներն են՝ Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը»,- ասվում է տեղեկատվության մեջ։