Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Լևան Դավիթաշվիլիին փոխարինել է Օթար Շամուգիան
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Լևան Դավիթաշվիլիին փոխարինել է նրա տեղակալ Օթար Շամուգիան։
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, Լևան Դավիթաշվիլին կգլխավորի Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
Լևան Դավիթաշվիլին Վրաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ 2017 թվականի դեկտեմբերի 15-ից մինչ այսօր եղել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար։ Միևնույն ժամանակ Լևան Դավիթաշվիլին զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը, որը, ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, կպահպանվի։