Շրի Լանկայում եկեղեցիներում և հյուրանոցներում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի: Երկրի ոստիկանության դեպարտամենտի լրատվությամբ, ութ պայթյունի հետևանքով տուժել է 500 մարդ:
Պայթյունների հետ կապված Շրի Լանկայի նախագահը այսօր անց է կացնելու անվտանգության խորհրդի նիստ: երկրի իշխանությունները ընդունել են պարետային ժամը չեղարկելու որոշում:
Շրի Լանկայում երեք եկեղեցիներում և երեք հյուրանոցում պայթյունների պատասխանատվությունը դեռևս ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել: Տարածվել է լրատվություն, որ իշխանությունները որոշակի նախնական լրատվություն ունեն, ինչ որ իսլամիստական կազմակերպության վերաբերյալ: