Շրի Լանկայի մամուլ - ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող երկու անձ ձերբակալված է
Շրի Լանկայի մամուլ - ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող երկու անձ ձերբակալված է

Շրի Լանկայի մամուլի փոխանցմամբ, իրավապահները ձերբակալել են ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող երկու անձի: Այս մասին լուրը տարածել է «Ադա Դերդանա» գործակալությունը:

Պորտալի տեղեկություններով՝ Մոհամեդ Սաադիկ Աբդուլ Հաքին ու Մուհամեդ Շահիդ Աբդուլ Հաքը ձերբակալվել են Ավալապիտաիայի շրջանում: Տարածված լրատվությամբ, նրանք թաքնվում էին մերձավորի կոշիկի խանությում:

Հիշեցնենք, Շրի Լանկայում ապրիլի 21-ին ահաբեկչությունների շարքին զոհ են գնացել 250-ից ավելի մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորումը: