Շրի Լանկայում երկարաձգել են պարետային ժամը
Շրի Լանկայում երկարաձգել են պարետային ժամը

Շրի Լանկայում երկարաձգել են պարետային ժամը: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են իշխանությունների ներկայացուցիչները, պարետային ժամը այսօրվանից գործելու է ժամը 20:00-ից և շարունակվելու է մինչև առավոտյան ժամը 4-ը: Կառավարությունում ասում են, որ այս քայլին դիմել են բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով:’

Հիշեցնենք, Շրի Լանկայում ապրիլի 21-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 290 մարդ: Հարձակվողների թիրախ են հանդիսացել եկեղեցիները և հյուրանոցները: Հարձակման պատասխանատվությունը դեռ.ս ոչ մեկ իր վրա չի վերցրել: Ձերբակալված է 24 մարդ, որոնք մեղադրվում են ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ: