Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է 5 երեխա
Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է 5 երեխա

Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է 5 երեխա, ևս 15-ը տեղափոխվել են հիվանդանոցներ: Այս մասին լրատվությունը տարածում է Բի Բի Սին:

Բուժ անձնակազմի անդամները հայտարարում են, որ երեխաները ունեն տարբեր ծանրության վնասվածքներ:

Շրի Լանկայում պայթյունների շարքին զոհ է գնացել 207 մարդ: 405 մարդ տեղափոխվել են հիվանդանոցներ: