Շրի-Լանկայում, նախորդ գիշեր, ոստիկանության շրջայցի ժամանակ զոհվել է 15 մարդ
Շրի-Լանկայում, նախորդ գիշեր, ոստիկանության շրջայցի ժամանակ զոհվել է 15 մարդ։
Շրջայցի ժամանակ տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհվել է 6 երեխա։ Զոհերի թվում է նաև հավանական մահապարտ ահաբեկիչները։
Ապրիլի 26 ին երեկոյան ժամերին Շրի-Լանկայի Բատիկալոա քաղաքում շրջայցի ժամանակ տեղի է ունեցել երեք պայթյուն, որից հետո իրավապահների և ծայրահեղականների միջև սկսվել է բախում։
Իրավապահների տեղեկությամբ, նշված շենքում գտնվում էր ահաբեկիչների պահեստը։
Շրի-Լանկայում ահաբեկչությունների սերիան իրագործվել էր ապրիլի 21-ին, զոհվել էր 253 մարդ, տուժել՝ ավելի քան 500-ը: