Շոտլանդիայում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել
Շոտլանդիայի Դրայմեն գյուղում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով Շոտլանդիայի ոստիկանությանը։
Ոստիկանությունը հայտնել է, որ 80-ամյա տղամարդը և 16-ամյա տղան մահացել են տեղում։
Պաշտոնյաները սկսել են վթարի հետաքննությունը։
Վթարի շրջակայքում անօդաչու թռչող սարքերի օգտագործումը արգելված է։