Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին, եղբայր հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր տոնի առթիվ. Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է հայ հայրենակիցներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր տոնի առթիվ։
Կառավարության ղեկավարը նշում է, որ դարավոր եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված պատմությունը պայմանավորված է վրաց և հայ ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով։
«Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին և եղբայր հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր տոնի առթիվ։ Դարերի եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված այս պատմությունը պայմանավորված է մեր ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով, ինչը, կարծում եմ, կշարունակվի նաև ապագայում։ Բոլորին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, ուրախություն և հաջողություններ»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։