Լոնդոնում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը, գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի և հավակնորդ Ֆաբիանո Կարուանայի միջև: Երեկ տեղի է ունեցել 12-րդ հանդիպումը, և ինչպես մնացած պարտիաները, այս անգամ էլ գրանցվել է ոչ ոքի:
Սպիտակ խաղաքարերով խաղացել է ամերիկացի գրոյսմաստերը: Հանդիպումը ընթացել է հավասար պայմաններում և 31-րդ քայլին կողմերը համաձայնել են գրանցել ոչ ոքի:
Սա դասական ձևաչափով վերջին հանդիպումն էր: Հաշիվը դարձել է 6:6, այսպիսով չեմպիոնը կորոշվի չորեքշաբթի օրը, թայ բրեյքից հետո:
Հեղինակ -
Edgar Barsegyan