Շախմատի աշխարհի չեմպիոնը կորոշվի չորեքշաբթի օրը թայ բրեյքից հետո
Շախմատի աշխարհի չեմպիոնը կորոշվի չորեքշաբթի օրը թայ բրեյքից հետո

Լոնդոնում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը, գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի և հավակնորդ Ֆաբիանո Կարուանայի միջև: Երեկ տեղի է ունեցել 12-րդ հանդիպումը, և ինչպես մնացած պարտիաները, այս անգամ էլ գրանցվել է ոչ ոքի:

Սպիտակ խաղաքարերով խաղացել է ամերիկացի գրոյսմաստերը: Հանդիպումը ընթացել է հավասար պայմաններում և 31-րդ քայլին կողմերը համաձայնել են գրանցել ոչ ոքի:

Սա դասական ձևաչափով վերջին հանդիպումն էր: Հաշիվը դարձել է 6:6, այսպիսով չեմպիոնը կորոշվի չորեքշաբթի օրը, թայ բրեյքից հետո: