Շատ կարևոր է, որ բռնազավթված տարածաշրջաններում բնակվող մարդկանց իրավունքների տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակը լինի մոնիտորինքի տակ. Գոչա Լորթքիփանիձե
Բոլորը ձգտում են, որ Ժնևյան բանակցությունները ունենան արդյունք, սակայն պետք է հասկանանք այս դինամիկայի նշանակությունը,-այս մասին առաջին ալիքի հետ զրույցի ժամանակ, հայտարարել է արդարադատության փոխնախարարի պարտականությունները կատարող Գոչա Լորթքիփանիձեն:
«Սա միակ ձևաչափն է, որտեղ հանդիպում ենք Ռուսաստանի դաշնության հետ և զրուցում հակամարտության կարգավորման մասին: ՈՒշադրությունը բևեռում ենք մարդու իրավունքների խախտումների վրա»,-նշել է Լորթքիփանիձեն:
Նրա խոսքերով, շատ կարևոր է, որ բռնազավթված տարածաշրջաններում բնակվող մարդկանց իրավունքների տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակը լինի մոնիտորինքի տակ:
Ժնևում ընթանում է բանակցությունների 44-րդ փուլը:
Հեղինակ -
Edgar Barsegyan