Շատ հիասթափեցնող է, երբ ինչ-որ մեկը արմատախիլ է անում ամբողջ երկրի մի մասը, մենք էլ ենք դա անցել, ուզում եմ խաղաղություն մաղթել Ուկրաինային և Վրաստանին. Կախա Կալաձե
Ուզում եմ խաղաղություն մաղթել Ուկրաինային, խաղաղություն եմ մաղթում Վրաստանին, և, իհարկե, կգա ժամանակը, երբ Վրաստանը և Ուկրաինան կլինեն միավորված,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, Ուկրաինայի՝ Լուգանսկի և Դոնեցկի մարզերի այսպես կոչված անկախ պետություններ ճանաչումը կտրականապես անընդունելի է:
«Մեր երկիրը երկու անգամ օկուպացվել է և տարածքների որոշակի հատված օկուպացված է Ռուսաստանի կողմից, ինչը շատ ցավալի է յուրաքանչյուր վրացու համար։ Նաև այն հայտարարությունը, որը երեկ ամբողջ աշխարհը լսեց, շատ դժվար էր լսել։ Անջատողական շրջանների՝ Լուգանսկի և Դոնեցկի ճանաչումը կտրականապես անընդունելի է և, իհարկե, շատ հիասթափեցնող, երբ ինչ-որ մեկը արմատախիլ է անում ամբողջ երկրի ինչ-որ հատված։ Ցավոք սրտի, մենք ունեցել ենք այս փորձը, և ես ցանկանում եմ խաղաղություն մաղթել Ուկրաինային, խաղաղություն Վրաստանին և, իհարկե, կգա ժամանակ, երբ Վրաստանը և Ուկրաինան՝ միավորված կլինեն»,- ասել է Կալաձեն։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իշխող թիմը նախատեսում է այցելել Ուկրաինա, Կալաձեն ասել է. «Վրաստանն առաջատար երկրներից էր և առաջին երկիրն էր, որն ընդունեց բանաձև, ինչը կարևոր և ողջունելի է։ Մենք միշտ կանգնած ենք եղել, կանգնած ենք և շարունակելու ենք լինել ուկրաինացի ժողովրդի կողքին»։