«Շարժում Վրաստանի համար» կազմակերպմամբ, տեղաշարժման վրա հաստատված սահմանափակումների վերացման պահանջով խորհրդարանի մոտ կայացել է ցույց
«Շարժում Վրաստանի համար» կազմակերպմամբ, տեղաշարժման վրա հաստատված սահմանափակումների վերացման պահանջով խորհրդարանի մոտ կայացել է ցույց

«Շարժում Վրաստանի համար» կազմակերպմամբ, կորոնավիրուսի դեմ կարգավորման – տեղաշարժման վրա հաստատված սահմանափակումների վերացման պահանջով խորհրդարանի մոտ կայացել է ցույց:

Ակցիայի մասնակիցները բողոքում էին, ժամը 21:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժման սահմանափակման դեմ:

Բողոքի ակցիայի մասնակիցները, խորհրդարանի շենքի մոտ երթով գնացել են Ազատության հրապարակից:

Նրանց հայտարարությամբ, իրենք բողոքում են նաև հունվարի 24-ին պարետային ժամի ընթացքում ցուցարարների նկատմամբ կիրառված տուգանքների դեմ և համերաշխությունն են հայտնում նրանց:

«Շարժում հանուն Վրաստանի» շարժման ներկայացուցիչները միևնույն ժամանակ հայտարարել են մեկ այլ հանրահավաքի մասին: Նրանց խոսքով, վաղը մեկնելու են Քութայիսի, որտեղ բողոքելու են հաստատված սահմանափակումների դեմ: