Շարունակվում է Զեմո Օսիաուրի-Չումաթելեթիի երկրորդ հատվածի շինարարությունը
Զեմո Օսիաուրի-Չումաթելեթիի երկրորդ հատվածի շինարարությունը շարունակվում է,- հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։
Նրանց տվյալներով՝ նշված հատվածի համար նախատեսվում է կառուցել 6,4 կմ քառագոտի ճանապարհ, 11 կամուրջ և հինգ թունել։
«Ավտոճանապարհների դեպարտամենտն ակտիվորեն իրականացնում է Զեմո Օսիաուրի-Չումաթելեթի ճանապարհի երկրորդ հատվածի շինարարական աշխատանքները, որը հանդիսանում է E-60 Արևելք-Արևմուտք արագընթաց մայրուղու մաս։ Նշված հատվածի համար նախատեսվում է 6,4 կմ քառագոտի ճանապարհի, 11 կամուրջների և հինգ թունելների կառուցում։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի մինչև 265 մլն լարի ֆինանսական աջակցությամբ։
Այս փուլում աշխատանքներ են տարվում ութ կամուրջների և հինգ թունելների վրա, որոնցից չորս կամուրջն արդեն կառուցված է։
Զեմո Օսիաուրի-Չումաթելեթի ճանապարհի երկրորդ հատվածը Խաշուրիի շրջանցիկ 13 կմ երկարությամբ արդեն գործող ճանապարհի շարունակությունն է։ Խաշուրի շրջանցումը զգալիորեն ազատել է Խաշուրի քաղաքը խցանումներից, և տարանցիկ երթևեկությունն ամբողջությամբ տեղափոխվել է նոր ճանապարհ։ Խաշուրի շրջանցիկ ճանապարհով երթևեկությունը կրկնակի կրճատվել է:
Զեմո Օսիաուրի-Չումաթելեթի ճանապարհի շինարարությունը ներառում է 14 կմ երկարությամբ քառագոտի ցեմենտ-բետոնե ճանապարհ, 23 կամուրջ, հինգ թունել, երկաթբետոնե ստորգետնյա անցումներ, ջրատարներ և ջրահեռացման համակարգեր»,- ասվում է ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության մեջ։