Շառլ Միշել. Խարդախության լուրջ կասկածներ կան, դա մանրակրկիտ հետաքննության կարիք ունի, մեզ պարզություն է պետք, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ արդարացի է արվել

15:08, 08.11.2024

«Խարդախության լուրջ կասկածներ կան, որոնք պահանջում են մանրակրկիտ հետաքննություն»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Միշելի խոսքով՝ այս գործընթացի վերաբերյալ հստակության կարիք կա։

«Առաջին հերթին ես գիտեմ վրաց ժողովրդի անկեղծ ցանկությունը ԵՄ-ին անդամակցելու համար։ Մենք շատ կարևոր որոշում կայացրինք Եվրամիության կողմից, երբ Վրաստանին տվեցինք թեկնածուի կարգավիճակ։ Ինչ վերաբերում է անցկացված ընտրություններին, ապա կան կեղծիքների լուրջ կասկածներ, որոնք մանրակրկիտ քննության կարիք ունեն։ Մեզ անհրաժեշտ է հստակություն այս գործընթացի վերաբերյալ, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ արվում է արդար և թափանցիկ: Այս մասին կասկածներ կան ոչ միայն Եվրոպայում, այլեւ աշխարհի այլ երկրներում։ Վարչապետն ու ես հնարավորություն ունեցանք քննարկելու այս թեման»,- ասել է Շառլ Միշելը։

Նմանատիպ