Շառլ Միշել. Մենք ուշադիր հետևում ենք Ռուսաստանում տիրող իրավիճակին, կապի մեջ ենք եվրոպացի առաջնորդների և «Մեծ յոթնյակի» գործընկերների հետ, սա ակնհայտորեն Ռուսաստանի ներքին հարցն է
Շառլ Միշել. Մենք ուշադիր հետևում ենք Ռուսաստանում տիրող իրավիճակին, կապի մեջ ենք եվրոպացի առաջնորդների և «Մեծ յոթնյակի» գործընկերների հետ, սա ակնհայտորեն Ռուսաստանի ներքին հարցն է

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է երկրի «ներքին գործ»։ Այդ մասին նա գրել է «Twitter»-ում։

«Մենք ուշադիր հետեւում ենք Ռուսաստանում տիրող իրավիճակին։ Մենք կապի մեջ ենք եվրոպացի առաջնորդների և «Մեծ յոթնյակի» գործընկերների հետ։ Սա ակնհայտորեն Ռուսաստանի ներքին խնդիրն է։ Մեր աջակցությունն Ուկրաինային և Զելենսկիին անսասան է»,- գրել է Շառլ Միշելը «Twitter»-ում։