Շալվա Պապուաշվիլին մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին
Շալվա Պապուաշվիլին մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և պատգամավորների հետ Սամեբայի տաճարում ներկա է գտնվել Քրիստոսի Ծննդյան տոնին նվիրված պատարագին։

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա Երկրորդը, Սենակի և Չխորոծղուի մետրոպոլիտ Շիոյի (Մուջիրի) հետ մատուցել Սուրբ Ծննդյան պատարագ:

Սուրբ Ծննդյան պատարագին ներկա էին նաև գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ։

Սամեբայի տաճարում հավաքված հավատացյալներին ներկայացվեց Պատրիարքի Սուրբ Ծննդյան նամակը։