Շալվա Պապուաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Շալվա Պապուաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ։ Պապուաշվիլին այս մասին գրել է սոցիալական ցանցերում։

Պապուաշվիլիի խոսքով՝ Աննա Մարիա Շիկոյի հետ հանդիպման ժամանակ նա նշել է դեսպանի բացառիկ հաջող գործունեությունը, որը «զգալիորեն ամրապնդել է Վրաստանի և Հունգարիայի միջև բարեկամական հարաբերությունները»։

«Ես ընդգծեցի խորհրդարանական արդյունավետ հարաբերությունները և տարվա սկզբին Վրաստանի խորհրդարանի և Հունգարիայի Ազգային ժողովի միջև ստորագրված համագործակցության շրջանակային համաձայնագիրը։

Ես շնորհակալություն հայտնեցի դեսպանին երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար և մաղթեցի նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ», – նշել է Պապուաշվիլին։