Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և անդամների հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և անդամների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (AFET) նախագահ Դեյվիդ Մակքալիսթերի և հանձնաժողովի անդամների հետ։

Շալվա Պապուաշվիլին երախտագիտություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականության և եվրոպական ապագայի համար Եվրախորհրդարանի աջակցության համար։ Խորհրդարանի նախագահն ընդգծել է Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի որոշումը։

Կողմերը հանգամանորեն քննարկել են Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու և Եվրահանձնաժողովի կողմից ներկայացված 12 հանձնարարականների կատարման հարցը։

Ի պատասխան Եվրախորհրդարանի պատվիրակության հարցին՝ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանն արդեն սկսել է առաջարկությունների կատարման գործընթացը, և որ Վրաստանի խորհրդարանը առաջիկա վեց ամսում կշարունակի ակտիվորեն աշխատել դրանց կատարման ուղղությամբ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։