Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին

14:40, 24.09.2026

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի՝ Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիսելերին։ Շալվա Պապուաշվիլին լյուքսեմբուրգցի գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։

Կողմերը նշել են, որ երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է։ Կողմերը հիշատակել են 2026 թվականի ապրիլին Ստամբուլում՝ Միջխորհրդարանական միության (IPU) Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած արդյունավետ հանդիպումը։ Ընդգծվել է Շալվա Պապուաշվիլիի երկկողմ պաշտոնական այցի կարևորությունը։

Կողմերը խոսել են երկկողմ համագործակցության ուղղությունների, այդ թվում՝ բիզնես կապերի զարգացման և զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին։

Հանդիպմանը քննարկվել են Վրաստան-Եվրոմիություն հարաբերությունները։ Նշվել է, որ Վրաստանը հաջողությամբ կատարում է Ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորությունները։ Ընդգծվել է երկխոսության վերականգնման կարևորությունը։

Տեղեկատվությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ