Շալվա Պապուաշվիլի. Եվրամիություն-Հարավային Կովկաս Կանաչ էներգետիկ գործընկերությունը՝ Սևծովյան ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխը, ռազմավարական ներդրում կլինի ողջ տարածաշրջանի եվրոպական ապագայի համար
Շալվա Պապուաշվիլի. Եվրամիություն-Հարավային Կովկաս Կանաչ էներգետիկ գործընկերությունը՝ Սևծովյան ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխը, ռազմավարական ներդրում կլինի ողջ տարածաշրջանի եվրոպական ապագայի համար

Վրաստանը վերականգնում է իր պատմական դերը՝ որպես առևտրի և կապի հանգույց,- այսպես է արձագանքել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին չորս երկրների ստորագրած փաստաթղթին՝ Սև ծովով սուզանավային էլեկտրահաղորդման մալուխի նախագծի վերաբերյալ։

«ԵՄ-Հարավային Կովկաս Կանաչ էներգիայի գործընկերությունը և նրա առաջատար նախագծերը, ինչպիսիք են Սև ծովի ստորջրյա էլեկտրական մալուխը, ռազմավարական ներդրում կլինեն ողջ տարածաշրջանի կանաչ, խաղաղ և եվրոպական ապագայի համար»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։

Այսօր Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան ստորագրեցին Սև ծովով էլեկտրաէներգիա փոխանցող ստորջրյա մալուխի նախագիծը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ռումինիայում՝ Կոտրոչեն պալատում։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Արարողությանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։