Շալվա Պապուաշվիլի. Միխեիլ Ղավելաշվիլուն ուղղված Թրամփի շնորհավորական նամակից հետո ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը տարօրինակ է, չգիտեմ, թե ինչ նպատակ ուներ այդ հայտարարությունը
Թրամփի շնորհավորանքից հետո ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը տարօրինակ է, – այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլու խոսքով՝ նա չգիտի, ինչ նպատակ ուներ այդ հայտարարությունը։
«Ինչ վերաբերում է դեսպանատան այսօրվա հրապարակմանը, որը տեսանք «Ֆեյսբուքում», նախագահ Թրամփի շնորհավորանքից հետո այդ հայտարարությունը մի փոքր տարօրինակ է։ Ինչպես իրենք են ասում, պատմությունը մի քանի օր առաջվա է, և հենց նախագահ Թրամփի ուղղակի շնորհավորանքից հետո, հաջորդ օրը այս հարցին այդպիսի հայտարարություն է հաջորդում։ Անկեղծ ասած՝ չգիտեմ, ինչ նպատակ ուներ այդ հայտարարությունը», – ասել է Շալվա Պապուաշվիլին։
ԱՄՆ դեսպանատունը Վրաստանում այսօր տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է, որ պետական քարտուղար Ռուբիոյի խնդրանքով դեսպան Դանինգանը ցանկացել է հանդիպել Բիձինա Իվանիշվիլիի հետ, սակայն վերջինս մերժել է։ Միևնույն ժամանակ, երեկ Վրաստանի նախագահի վարչակազմը տարածեց տեղեկատվություն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլին անկախության օրվա կապակցությամ