Շալվա Պապուաշվիլի. Մենք մեր աշխարհաքաղաքական իրավիճակը դարձրինք հնարավորություն և ոչ թե զենք թշնամու կամ բարեկամի ձեռքին, ահա թե ինչպիսին է քաղաքականապես կայացած պետությունը
Ի տարբերություն նախորդ իշխանությունների, մենք ոչ ներքաշվեցինք, ոչ էլ թույլ տվեցինք, որ մեզ ներքաշեին, դա կարողացանք անել, քանի որ մեր աշխարհաքաղաքական իրավիճակը վերածեցինք հնարավորության և ոչ թե զենքի՝ թշնամու կամ բարեկամի ձեռքին,- ասաց Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ Գորիում, «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Խորհրդարանի նախագահի խոսքով, խաղաղության պահպանումից ոչ պակաս կարևոր է ներելը, պատերազմից հետո վստահությունը վերականգնելը, միասնական երկրում ընդհանուր լեզու գտնելը։
«Այդպիսին է քաղաքականապես կայացած պետությունը, այլ ոչ թե կարգախոսների երկիրը, որի ընդդիմությունն ու նրա ակտիվիստները ցանկանում են մեզ հետ վերադարձնել։ Խաղաղության պահպանումից ոչ պակաս կարևոր է ներելը, պատերազմից հետո վստահությունը վերականգնելը, միասնական երկրում ընդհանուր լեզու գտնելը։ Ի՜նչ մեծ ողբերգություն է, որ վրացիների և օսերի միջև տարիների ընթացքում մեծ ջանքերով ցանված վստահության սերմերը այսօր արմատախիլ արեցին ընդդիմության մարդիկ։ Նրանք վստահությունը վերականգնելու փոխարեն ամեն ինչ արել են հակամարտություն, թշնամանք ու անվստահություն հրահրելու համար։ Նրանք նույն կերպ էին վարվում օսերի և վրացիների հետ՝ նրանց հիմնական նպատակն ու ունակությունը մարդկանց ճնշելը, ենթարկելն ու դառնացնելն էր, ինչը հավասարապես ստացվեց ողջ բնակչության համար՝ անկախ էթնիկ պատկանելությունից»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։