Շալվա Պապուաշվիլի – Մենք ասում ենք, որ վրացի ժողովրդի նկատմամբ վիզայի միջոցով շանտաժը անընդունելի է, ռադիկալ ընդդիմությունը ասում է, որ դա ընդունելի է․ ահա թե ինչու մենք իշխանությունում ենք, իսկ ռադիկալ ընդդիմությունը՝ փողոցում

Մենք ասում ենք, որ վրաց ժողովրդին վիզայի միջոցով շանտաժ անելը անընդունելի է, իսկ ռադիկալ ընդդիմությունը ասում է, որ դա ընդունելի է․ ահա թե ինչու մենք իշխանությունում ենք, իսկ ռադիկալ ընդդիմությունը՝ փողոցում, – այս մասին գրել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում։

Պապուաշվիլու խոսքով՝ Վրաստանի քաղաքացու անձնագիրը դարձել է աշխարհի ուժով 43-րդը, իսկ այն երկրների թիվը, որտեղ կարելի է մուտք գործել առանց վիզայի, աճել է 60-ից՝ մինչև 123։

«Մենք ասում ենք, որ վրաց ժողովրդի նկատմամբ վիզայի միջոցով շանտաժը մեզ համար անընդունելի է։ Ռադիկալ ընդդիմությունը ասում է, որ այդ շանտաժը իրենց համար ընդունելի է։ Ահա և վերջ։ Հետևաբար մենք ենք իշխանությունում, իսկ ռադիկալ ընդդիմությունը՝ փողոցում։

Շանտաժի ներքո ազգային գործ չի արվում։ Ահա այդպես ենք մի քանի տարվա ընթացքում դարձրել Վրաստանի քաղաքացու անձնագիրը աշխարհի ուժով 43-րդը, իսկ այն երկրների թիվը, որտեղ Վրաստանի քաղաքացին առանց նախնական վիզայի կարող է մուտք գործել, 60-ից հասցրել ենք 123-ի։ Եվ ի հեճուկս Վրաստանի թշնամիների, այդ թիվը ոչ թե կնվազի, այլ կաճի», – գրել է Պապուաշվիլին։