Շալվա Պապուաշվիլի. Կարևոր է, որ Շվեդիայի դեսպանատունը պարզաբանի, թե արդյոք միասեռ ամուսնությունների օրինականացման պահանջը թեկնածու երկրների վերաբերյալ որոշումներ կայացնելիս իրենց դիրքորոշման մաս է կազմում
Շալվա Պապուաշվիլի. Կարևոր է, որ Շվեդիայի դեսպանատունը պարզաբանի, թե արդյոք միասեռ ամուսնությունների օրինականացման պահանջը թեկնածու երկրների վերաբերյալ որոշումներ կայացնելիս իրենց դիրքորոշման մաս է կազմում

Խիստ մտահոգիչ է Շվեդիայի վարչապետի կողմից նույնասեռական ամուսնության օրինականացման հարցի առաջադրված լինելը որպես ԵՄ-ին միանալու նախապայման, ինչը հակասում է անդամակցության պաշտոնական պահանջներին։ Այս մասին գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցում։

Ինչպես նշել է Պապուաշվիլին, կարևոր է, որ Շվեդիայի դեսպանատունը պարզաբանի՝ արդյոք նույնասեռական ամուսնության օրինականացման պահանջը վերաբերում է թեկնածու երկրներին և հաշվի առնվում է որոշումներ ընդունելիս։

«Խիստ մտահոգիչ է Շվեդիայի վարչապետի կողմից նույնասեռական ամուսնության օրինականացման հարցի առաջադրված լինելը որպես ԵՄ-ին միանալու նախապայման, ինչը հակասում է անդամակցության պաշտոնական պահանջներին։

Հաշվի առնելով, որ ԵՄ ցանկացած անդամ երկիր կարող է արգելափակել թեկնածու երկրի ինտեգրման գործընթացը, կարևոր է, որ Շվեդիայի դեսպանատունը պարզաբանի՝ արդյոք Շվեդիայի վարչապետի նշած նույնասեռական ամուսնության օրինականացման պահանջը Շվեդիայի պաշտոնական դիրքորոշման մաս է կազմում թեկնածու երկրների վերաբերյալ որոշումներ ընդունելիս», – նշել է Պապուաշվիլին։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստենսոնը, Ուկրաինացի LGBTQI վետերանների հետ հանդիպումից հետո, սոցիալական ցանցում գրել է․ «Ուկրաինայում նույնասեռ զույգերը չեն կարող ամուսնանալ, LGBTQI համայնքի լիարժեք իրավական պաշտպանությունը կարևոր է Ուկրաինայի ԵՄ-ին մոտեցման համար։ Շվեդիան ուշադիր կհետևի, որպեսզի այս պարտավորությունը կատարվի»։