Շալվա Պապուաշվիլի. Իլիա Երկրորդին շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ երկար կյանք՝ ի բարօրություն մեր ժողովրդի
Շալվա Պապուաշվիլի. Իլիա Երկրորդին շնորհավորում եմ ծննդյան օրվա առթիվ, մաղթում եմ երկար կյանք՝ ի բարօրություն մեր ժողովրդի

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ։

Պապուաշվիլիի խոսքով, ամենադժվար դարաշրջանում եկեղեցին հանգիստ ու իմաստուն կառավարիչ ունի:

«Շնորհավորում եմ Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ։ Ուրախ ենք, որ ամենադժվարին դարաշրջանում ունենք եկեղեցու հանգիստ և իմաստուն առաջնորդ, ում աղոթքներն ու օրհնությունները մեզ առաջնորդում են մեր երկրի հզորացման ու ամբողջացման ճանապարհին։ Մեր պատրիարքին մաղթում եմ երկարակեցություն՝ ի բարօրություն մեր ժողովրդի»,- գրել է Պապուաշվիլին սոցցանցում։