Շալվա Պապուաշվիլի. Հաշվի առնելով, որ ֆրանսիացիների 61%-ը աջակցում է Մակրոնի հրաժարականին, իսկ 50%-ը ցանկանում է լուծարել Ազգային ժողովը, նոր ընտրությունները կարող են լավ ելք լինել քաղաքական ճգնաժամից
Հաշվի առնելով, որ ֆրանսիացիների 61%-ը աջակցում է Մակրոնի հրաժարականին, իսկ 50%-ը ցանկանում է լուծարել Ազգային ժողովը, նոր ընտրությունները կարող են լավ ելք լինել քաղաքական ճգնաժամից,- գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլին X սոցիալական ցանցում գրել է.
«Ես մտադիր չեմ միջամտել Ֆրանսիայի ներքին քաղաքականությանը, բայց հաշվի առնելով, որ ֆրանսիացիների 61%-ը աջակցում է նախագահ Մակրոնի հրաժարականին, իսկ 50%-ը ցանկանում է լուծարել Ազգային ժողովը, նոր ընտրությունները կարող են լավ ելք լինել քաղաքական ճգնաժամից»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։
Տեղեկության համար՝ «Le Figaro»-ի համար անցկացված հետազոտության համաձայն՝ տասը հարցվածներից վեցը կողմ է Էմանուել Մակրոնի հրաժարականին։ Մասնավորապես, հարցման համաձայն՝ Էմանուել Մակրոնի հրաժարականին կողմ է հարցվածների 61%-ը։