Շալվա Պապուաշվիլի. Ամեն անգամ, երբ ԵՄ խոսնակը սկսի ռուսական էպիտետներով ժոնգլյորել վրաց ժողովրդի և ընտրված կառավարության հասցեին, նա կստանա հստակ պատասխան։
Շալվա Պապուաշվիլի. Ամեն անգամ, երբ ԵՄ խոսնակը սկսի ռուսական էպիտետներով ժոնգլյորել վրաց ժողովրդի և ընտրված կառավարության հասցեին, նա կստանա հստակ պատասխան։

«Հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ Եվրահանձնաժողովի մամլո խոսնակը սեպտեմբերի 23-ի հայտարարությամբ աջակցություն հայտնեց իշխանության տապալման նպատակով կազմակերպված հոկտեմբերի 4-ի հավաքին», – այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ նշված հայտարարությունից հետո տասը օր շարունակ կոչ է արել Բրյուսելին պարզաբանում տալ և հերքել իշխանության տապալման հավաքի աջակցությունը, սակայն արձագանք չի եղել։

«Հասավ հոկտեմբերի 4-ը, սկսվեց տապալման փորձը, որն անհաջողություն կրեց, և այժմ նրանք չեն ցանկանում կիսել պատասխանատվությունը։ Ավելի վաղ ասել էի, որ եթե բռնություն լինի, Եվրահանձնաժողովը կկրի դրա պատասխանատվությունը հենց մամլո խոսնակի հայտարարության պատճառով։ Բացի այդ, տեսնում ենք, որ տապալման ձախողված փորձից հետո խոսնակը երկու անգամ հանդես եկավ մեկնաբանություններով և երկու անգամ էլ հարձակվեց վրացական իշխանությունների վրա՝ փոխարենը դատապարտելու բռնարարների և նախագահի նստավայրի գրավման փորձը։ Սա մի թույլ փորձ է՝ խուսափելու պատասխանատվությունից։ Նա աջակցություն հայտնեց և դրսից խրախուսեց հոկտեմբերի 4-ին նախատեսված իշխանության տապալման հավաքը», – նշել է Պապուաշվիլին։

Խորհրդարանի խոսնակի գնահատմամբ՝ նման հայտարարությունները վրաց ժողովրդի և նրա իշխանության դեմ ուղղված բանավոր հարձակումների օրինակ են, ինչը պետք է դադարի։

«Անընդունելի է, որ մի բյուրոկրատ, որը ոչ ոքի կողմից ընտրված չէ և նշանակված է իր ղեկավարության կողմից, հարձակվի վրաց ժողովրդի կողմից ընտրված իշխանության վրա։ Այստեղ արդեն խոսել եվրոպական ստանդարտների մասին ավելորդ է։ Անընդունելի է, երբ ոչ ընտրված բյուրոկրատը հարձակվում է ուրիշ երկրի ժողովրդավարական կերպով ընտրված իշխանության վրա։ Մամլո խոսնակը չափազանցվել է իր համեմատություններով՝ ռուսական ձեռնարկի, հատուկ ծառայությունների և նման այլ բաների մասին։ Սա պարզունակ քարոզչություն է, ինչով նա զբաղվում է։ Պարզ է, որ նա զբաղվում է քարոզչությամբ, բայց նույնիսկ քարոզչությունն էլ պետք է որոշակի ոճ ունենա։ Նա վարում է բացարձակապես ցածրորակ քարոզչություն վրաց ժողովրդի դեմ՝ օգտագործելով էթնիկական բնույթի բնորոշումներ, երբեմն հղում անելով ռուսական ձեռնարկին, երբեմն էլ՝ այլ բաներ։ Սա անընդունելի է։ Ինչպես երեկ գրեցի, այսօր էլ կրկնում եմ՝ ամեն անգամ, երբ նա կհայտնվի և կսկսի ժոնգլյորություն անել ռուսական բնորոշումներով վրաց ժողովրդի և նրա ընտրված իշխանության հասցեին, ամեն անգամ ստանալու է մեր կողմից հստակ պատասխան։ Անհնար է, որ նման վերաբերմունքը վրաց ժողովուրդը հանդուրժի, երբ մեկ բյուրոկրատ վերևից նայելով՝ հարձակվում է վրաց ժողովրդի և նրա ընտրված իշխանության վրա», – հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին Եվրահանձնաժողովի մամլո խոսնակ Անիտա Հիպերը հայտարարել էր. «Մենք համերաշխություն ենք հայտնում վրաց ժողովրդին, որը համարձակորեն և խաղաղ կերպով դուրս է գալիս փողոց՝ Եվրոպական արժեքների, ժողովրդավարության և խոսքի ազատության պաշտպանության համար»։

Հոկտեմբերի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ Անիտա Հիպերը նաև հայտարարել էր, որ «Վրացական երազանքի» գործողությունները ոգեշնչված են ռուսական քարոզչության ձեռնարկով»։