Շալվա Կերեսելիձե. ԱՄՆ անվտանգության ռազմավարության մեջ ոչ մի մտահոգիչ բան չկա, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում երբեք միաձայնություն չի եղել, վերջիվերջո, ՆԱՏՕ-ն ամրապնդվում էր, նույն գործընթացն է ընթանում նաև հիմա
Կարծում եմ՝ ԱՄՆ-ի անվտանգության ռազմավարությունում որևէ մտահոգիչ բան չկա, քանի որ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում երբեք լիակատար միաձայնություն չի եղել. ոմանք դեմ են եղել, ոմանք՝ կողմ։ Այս մասին հայտարարել է «Գախարիա՝ Վրաստանի համար» կուսակցության անդամ Շալվա Կերեսելիձեն։
Նրա խոսքով՝ վերջնական հաշվով ՆԱՏՕ-ն ընդլայնվել է, ուժեղացել, և այժմ էլ նույն գործընթացն է շարունակվում։
«Ինչ վերաբերում է Վրաստանին, ցավալի է, որ մենք ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից հեռանում ենք։ Մի քանի տարի առաջ Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու օրինակելի երկիր էր համարվում, իսկ այսօր ներկայացված ենք որպես հետամնաց պետություն», – նշել է Կերեսելիձեն։
ԱՄՆ ազգային անվտանգության 2025 թվականի ռազմավարության մեջ, որը հրապարակվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Սպիտակ տան պաշտոնական կայքում, նշվում է, որ «Եվրոպայում պետք է դադարեցվի ՆԱՏՕ-ի ընկալումը որպես մշտապես ընդլայնվող դաշինք»։