Շինարարության ընթացքում առավելագույնս պետք է բացառվեն փոխզիջումները. Գիորգի Կվիրիկաշվիլի
Շինարարության ընթացքում առավելագույնս պետք է բացառվեն փոխզիջումները. Գիորգի Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Բաթումիում տեղի ունեցած ողբերգությանը, կառավարության այսօրվա նիստին արձագանքել է մեկ անգամ ևս:

Ինչպես նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին, Բաթումիում տեղի ունեցածին զոհ է գնացել 11 մարդու կյանք և հենց այդ պատճառով նոյեմբերի 27-ը հայտարարվել է սգո օր:

«Կհամաձայնեք, որ ծանրագույն օրեր էին մեզանից յուրաքանչյուրի համար: Բաթումի ժամանելիս հայտարարեցի, որ այս միջադեպին պետք է հետևի խստագույն արձագանք և որքանով ինձ հայտնի է, ընթանում է հետաքննություն: Իհարկե, պետք է անցկացվեն կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի ապագայում խուսափենք նման ողբերգություններից: Հրդեհները պատահում են ամենուր և ոչ ոք ապահովագրված չէ դրանից, որ այն այստեղ չի լինի, սակայն մենք պետք է անենք առավելագույնը, որպեսզի նման զոհեր այլևս չունենանք: Առավելագույնս պետք է բացառենք փոխզիջումը շինարարության ծրագրման, նախագծի հաստատման և շահագործման ընթացքում»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: