Սգո օրվա կապակցությամբ ՊՆ-ի և զորամասերի շենքերից իջեցվել են պետական դրոշները
Սգո օրվա կապակցությամբ ՊՆ-ի և ՊԲ գլխավոր շտաբի վարչական շենքերից, ինչպես նաև բոլոր զորամասերից իջեցվել են պետական դրոշների։
Կառավարության որոշմամբ՝ Վրաստանում հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել օկուպացված Աբխազիայի տարածքում Գալիի շրջանի Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների հիշատակը հարգելու համար։
Հունվարի 5-ին ժամանակավոր օկուպացված Աբխազիայի տարածքում, Գալիի շրջանի Սաբերիո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է հինգ երեխա։