Սերգեյ Լավրով. Եթե ճիշտ հասկացա, Ֆրիդրիխ Մերցն ասաց, որ սկզբից էլ նախատեսված էր Ուկրաինայում հեռահար հրթիռների արտադրությունը ֆինանսավորելը, Գերմանիայի անմիջական մասնակցությունն այս պատերազմին արդեն իսկ ակնհայտ է
Եթե ճիշտ եմ հասկանում, Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ սկզբից նախատեսված էր Ուկրաինայում հեռահար հրթիռների արտադրությունը ֆինանսավորելը և Գերմանիայի անմիջական մասնակցությունն այս պատերազմում արդեն իսկ ակնհայտ է,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը կստուգի Գերմանիայի կողմից Ուկրաինայի համար հեռահար զենքի սահմանափակումները վերացնելու մասին տեղեկատվությունը։
«Եթե ճիշտ եմ հասկանում կարդացածս, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մամուլի ասուլիսում ասել է, որ սկզբից նախատեսված էր Ուկրաինայում հեռահար հրթիռների արտադրությունը ֆինանսավորելը։ Գերմանական հրթիռներ մատակարարելու մասին խոսք չկա։ Սա պետք է ստուգվի։ Գերմանիայի անմիջական մասնակցությունն այս պատերազմում արդեն իսկ ակնհայտ է։ Հուսով եմ, որ այս երկրի պատասխանատու քաղաքական գործիչները վերջապես ճիշտ եզրակացություն կանեն և կդադարեցնեն այս խելագարությունը», – նշել է Լավրովը։
Տեղեկության համար՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան պլանավորում է ներդրումներ կատարել Ուկրաինայում հեռահար զենքի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։ Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ շառավղային սահմանափակումներ չեն լինի, և դա թույլ կտա Ուկրաինային լիովին պաշտպանվել, այդ թվում՝ իր տարածքից դուրս գտնվող ռազմական թիրախներից։