Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կոչ է անում Աֆղանստանի հարեւաններին թույլ չտալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը իրենց տարածքում
Ռուսաստանը կոչ է անում Աֆղանստանի հարեւաններին թույլ չտալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի մուտքն իրենց տարածքներ։ Այդ մասին Աֆղանստանի հարեւան երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, ԱՄՆ-ն Աֆղանստանին միշտ վերաբերվել է որպես իր աշխարհաքաղաքական խնդիրների լուծման անհրաժեշտ գործիքի։
Սերգեյ Լավրովի խոսքով, Արևմուտքի քաղաքականության արդյունքում Աֆղանստանն այն երկիրն է, որն իսկապես պետք է զրոյից սկսել և փլատակների տակից վերակառուցել։
Սերգեյ Լավրովը նաեւ նշել է, որ ահաբեկիչները, ովքեր ներկայանում են որպես փախստական, փորձում են ներթափանցել հարեւան երկրներ։
Հանդիպմանը մասնակցում են Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարները։