Սերգեյ Լավրով. Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, ավելի ու ավելի մասշտաբային հակամարտության վերածվելու նշաններ ունի, որն ոմանք արդեն անվանել են «նոր համաշխարհային պատերազմ»

16:18, 31.03.2026

Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, ունի ավելի լայնածավալ հակամարտության վերածվելու նշաններ, որն արդեն ոմանք անվանել են «Նոր համաշխարհային պատերազմ»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են Պարսից ծոցի արաբական պետություններին դրդել Իրանի դեմ։

«ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են խոչընդոտել Իրանի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորմանը և նույնիսկ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամներին տրամադրել Իսլամական Հանրապետության դեմ», – նշել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է միջնորդություն և այլ տեսակի օգնություն ցուցաբերել Պարսից ծոցում ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։

«Մենք անընդունելի ենք համարում ռազմական ուժի կիրառումը խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, լինի դա Իրանում, թե Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներում, որոնք նույնպես կրում են այս իրավիճակի լուրջ և բացասական հետևանքները», – ընդգծել է Լավրովը։

Նմանատիպ