Սերբիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Ուսանողական ցուցակ» կուսակցությունը նախատեսում է Սերբիայում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ

21:38, 16.11.2026
Սերբիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Ուսանողական ցուցակ» կուսակցությունը նախատեսում է Սերբիայում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Տեղեկատվությունը տարածում է «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականը՝ հղում անելով կուսակցության երկու ներկայացուցիչների։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Սերբիան Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեն կանցկացնի դատական համակարգի ամրապնդումից, օրենքի գերակայության վերականգնումից և ազատ լրատվամիջոցների վիճակի բարելավումից հետո։
«Մենք պետք է հանրաքվե անցկացնենք։ Մեզ անհրաժեշտ է իմանալ ժողովրդի կարծիքը», – հայտարարում է «Ուսանողական ցուցակի» անդամ Անա Դիմիտրիևիչը։
Նրա խոսքով՝ հանրաքվեի անցկացման ծրագրերի վերաբերյալ «Ուսանողական ցուցակի» անդամներն արդեն մի քանի հանդիպում են ունեցել Եվրամիության ներկայացուցիչների հետ։
«Երկու տարի, երեք տարի՝ չգիտեմ, բայց մենք միևնույն է չենք կարողանա անդամակցել Եվրամիությանը», – հայտարարել է «Ուսանողական ցուցակի» մեկ այլ ներկայացուցիչ։
Նրա խոսքով՝ նշվածի պատճառն այն մնացած օրենսդրական բարեփոխումներն են, որոնք անհրաժեշտ են իրենց օրենսդրությունը Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելու համար։
«Ուսանողական ցուցակի» անդամը հանրաքվեի անցկացման կոնկրետ ժամկետ չի նշում։

Նմանատիպ