Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հայտարարությամբ՝ երկրում վերականգնվելու է պարտադիր զինվորական ծառայությունը։
Նախագահը նշել է, որ Սերբիան կսկսի պարտադիր ծառայության ներդրումը առավել մոտ ժամանակում։
Վուչիչի խոսքով՝ ծառայության տևողությունը հնարավոր է լինի 75 օր, սակայն վերջնական որոշում այս պահին դեռ չի ընդունվել։
«Սա լավ է ամբողջ հասարակության համար։ Երիտասարդները պատասխանատվությամբ կսովորեն, և դա նրանց համար խնդիրներ չի ստեղծի։ Այդ ծառայությունն այլևս նախկինի նման խիստ չի լինի», – նշել է նա։
Խոսելով աշխարհաքաղաքական իրավիճակի մասին՝ Վուչիչն ասել է, որ չի սպասում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտին։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի և Եվրոպայի միջև հակամարտությունը անխուսափելի է, սակայն Սերբիան կփորձի պահպանել չեզոքություն և չներքաշվել պատերազմի մեջ։
Նշենք, որ պարտադիր զինծառայության վերականգնումը քննարկվում է նաև այլ եվրոպական երկրներում։ 2024-ի դեկտեմբերին Գերմանիայի բունդեսթագը հաստատեց զինվորական ծառայության բարեփոխումը, իսկ Լեհաստանն էլ նախատեսում է վերականգնել պարտադիր ծառայությունը։