Սեպտեմբերի 5-ին Վրաստան է ժամանելու Հունգարիայի նախագահը

Սեպտեմբերի 5-6-ին Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը պատվիրակության հետ միասին պաշտոնական այցով կլինի Վրաստանում: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու մամլո խոսնակ Խատիա Մոիսծրափիշվիլին՝ մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, Վրաստան-Հունգարիա հարաբերությունները թևակոխում են զարգացման նոր փուլ և երկու երկրների միջև խորանում է առևտրատնտեսական համագործակցությունը:

Դրա հետ մեկտեղ, Հունգարիան Վիշեգրադի քառյակի խմբի անդամ է: Խմբում են Հունգարիան, Լեհաստանը, Չեխիան և Սլովակիան: