Սենակում ծառը քամու պատճառով ընկել է երթուղայինի վրա, տուժել երեք ուղևոր
Սենակում ծառը քամու պատճառով ընկել է երթուղայինի վրա, տուժել երեք ուղևոր

Սենակում ուժեղ քամուց արմատախիլ արված ծառն ընկել է միկրոավտոբուսի վրա: Վթարի հետեւանքով երթուղայինի երեք ուղեւորներ վիրավորվել են։ Սենակի մունիցիպալիտետի քաղաքապետ Վախթանգ Գադելիայի խոսքով՝ բոլոր երեք տուժածների վիճակը բավարար է, և նրանք բուժվում են կլինիկայում։

Սենակի մունիցիպալիտետում քամին վնասել է էլեկտրական գծեր, ինչի պատճառով բնակչությանը էլեկտրաէներգիա է մատակարարվում սահմանափակումներով, ծառեր են տապալվել, ինչը խոչընդոտել է ճանապարհների երթեւեկությունը։

Այս պահին մաքրման աշխատանքները շարունակվում են։