Սաուդյան Արաբիայում սկանդալ է տեղի ունեցել ուղտերի միջազգային մրցույթում. Reuters (տեսանյութ)

12 կենդանիներ ընտրանքից բացառվել են դրանց տերերի կողմից բոտոքսի ապօրինի օգտագործման պատճառով, հայտնում է Ռոյտերը: Մրցությանը մասնակցելուց առաջ կենդանիներին  կատարյալ տեսք տալու համար շուրթերի, այտերի, գլխի և  ծնկերի մեջ  ֆիլեր են ներարկել:

«Մրցույթում սովորաբար բոտոքսը լայնորեն կիրառվում է էգ ուղտերի շուրթերը, քիթը և նույնիսկ ծնոտը լցնելու համար,- ասել է մրցույթի մասնակիցներից մեկը: Դատավորները և  հանդիսատեսը սովորաբար հիանում են խոշոր գլխով և  արտաքինի մեծացված մասերով»:

Ամենագեղեցիկ էգ ուղտի կոչման մրցույթն անցկացվում է թագավոր Աբդել Ազիզի անվան ավանդական փառատոնի շրջանակում: Ներկայացված է ավելի քան 30 հազար կենդանի: Մրցանակային ֆոնդը կազմում է 57 մլն դոլար, որից ավելի քան 31 մլն-ը հատկացվում է գեղեցկության մրցույթի մրցանակներին: Հունվարի 1-ին փառատոնի սկզբից մրցույթին հաճախել է 300 հազար մարդ:

Նշվում է, որ խարդախները չեն սահմանափակվում բոտոքսի օգտագործմամբ. հայտնի են պլաստիկ վիրաբույժների ներգրավելու դեպքեր: Այսպես՝ մրցույթի ժամանակ պարզվել է, որ վիրաբույժները տերերի պատվերով փոքացրել են էգ ուղտերի ականջների չափերը: Անբարեխիղճ մասնակիցները նաև  մգեցնում են իրենց կենդանիների մորթու գույնը: